Բաժիններ՝

«Արմավիա» ավիաընկերության վերադարձի մասին խոսք լինել չի կարող. Արտյոմ Մովսեսյան

«Արմավիա» ավիաընկերության վերադարձի մասին խոսք լինել չի կարող: Ինչպես փոխանցում է Panorama.am-ը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:
Ինչ վերաբերում է «Արմավիա»-ի աշխատողներին, ովքեր ավիաընկերության սնանկացման պատճառով մնացել են առանց աշխատանքի, Ա.Մովսեսյանը նշել է, որ «Արմավիա»-ի կադրերը բարձր որակավորում ունեցող մասնագետներ են և կարող են բավարարել ցանկացած խստապահանջ կազմակերպիչների պահանջներ:

Անդրադառնալով «Արմավիա»-ի ինքնաթիռներին, քաղավիացիայի վարչության պետն ասել է, որ ընկերությունն ունի 3 CRJ, 1 «Էյրբաս» ինքնաթիռներ, սակայն դրանք ձեռք բերելուց ի վեր գրավադրված են բանկերում, իսկ վարկերն էլ մարված չեն: Այս պահին էլ, ըստ Ա.Մովսեսյանի, ընթանում են հաշտության պայմանագրերի կնքման, վարկերի զիջման ուղղությամբ: «Եթե չեմ սխալվում, «Էյրբասը» պարտքի դիմաց մնալու է որպես բանկի սեփականություն»,- նշել է նա:

Ըստ Ա.Մովսեսյանի` մինչև 2009 թ-ը Հայաստանն ունեցել է բավականին մեծ ուղևորափոխադրումներ, լավ զարգացումներ: Ինչ վերաբերում է «Արմավիա»-ին, ապա ավիաընկերության մասնաբաժինը շուկայում կազմել է շուրջ 40 տոկոս, իսկ վերջին 2-3 տարիներին զբաղեցրել է շուկայի ընդամենը 15 տոկոսը, ուստի «Արմավիա»-ի շոկայից դուրս գալը, ըստ նրա, ցնցումներ չի առաջացրել:

Ա. Մովսեսյանի խոսքերով` Հայաստանում այսօր կան ավիափոխադրողներ, որոնք փորձառություն, լավ մենեջմենթ ունեն և կարող են մասնակցել մրցույթին: «Համոզված եմ, որ նրանք ավելի լավ ծառայություններ կարող են մատուցել քաղաքացիներին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց օդային փոխադրումների բնագավառի փուլային ազատականացման ռազմավարությունը: Նախատեսվում է 3 ուղղություններով մրցույթ անցկացնել, և հնարավորություն տալ 3 տեղական ավիաընկերությունների՝ չվերթներ իրականացնել որոշակի ուղղություններով :

Panorama.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս