Բաժիններ՝

Գագիկ Մինասյան. Հայաստանը արդեն իսկ մաքսային միության մեջ է ԼՂՀ-ի հետ

 Հայաստանը արդեն իսկ մաքսային միության մեջ է մեկ այլ պետության` ԼՂՀ-ի հետ: Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: 

«Երեք երկրներ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, որոնք հայտարարել են Մաքսային միության մեջ մտնելու մասին, Հայաստանի հետ սերտ հարաբերություններ ունեն, մասնավորապես, ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ռուսաստանը մեր դաշնակիցն է, և այս առումով հետաքրքրական է Մաքսային միությանն անդամակցելը: Դա ունի իր բացասական և դրական կողմերը: Կան մի քանի խնդիրներ, որոնք այդ քայլը դարձնում են բավականին պրոբլոմատիկ: Հայաստանը արդեն իսկ այսպես կոչված մաքսային միության մեջ է մեկ այլ պետության` ԼՂՀ-ի հետ: Մենք չունենք մաքսային սահման, մեր տնտեսությունը առավել քան ինտեգրված է, մեր դրամը նույնն է, և այս պարագայում մենք պետք է ինքներս մեզ հարց տանք` պատրա՞ստ ենք արդյոք մաքսային սահման գծել ԼՂՀ-ի հետ. Իհարկե, ոչ: Այս պարագայում մի դեպք է մնում, եթե այդ հրավերը լինի նաև ԼՂՀ-ին: Դրա դեպքում չափազանց հետաքրքրական կարող է լինել, սակայն քանի դեռ այդ հարցը լուծելի չէ, իրատեսական չէ Մաքսային միության լիարժեք անդամ դառնալը»,- նշել է Գ. Մինասյանը:

«Եթե հիմա Հայաստանը մտնի Մաքսային միություն և ԼՂՀ-ն չմտնի, պետք է ԼՂՀ-ի հետ Հայաստանը ունենա նույն տարիֆները, որը ԼՂՀ-ն պետք է ունենա նաև օրինակ Ղազախստանի հետ, ինչն անթույլատրելի է»,- հավելել է բանախոսը:

Միևնույն ժամանակ բանախոսը հույս հայտնեց, որ բանակցությունների և շփումների արդյունքում կգտնվի փոխշահավետ համագործակցության օպտիմալ ձևաչափը: «Ես կարծում եմ, որ քննարկումների արդյունքում կգտնվի այպիսի մի համագործակցության բանաձև, որը կբավարի ինչպես ՀՀ-ին, այնպես էլ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ին, ինչպես նաև ՀԱՊԿ մեր մյուս դաշնակից երկրներին»,- ասել է Գագիկ Մինասյանը:

Panorama.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս