Բաժիններ՝

Դոլարը սրընթաց արժեզրկվում է

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 6-ին, ամերիկյան դոլարի փոխարժեքը նվազել է 0.54%-ով (կամ 2.22 դրամով) և կազմել 413.72 դրամ։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 1 միլիոն 550 հազար դոլար։

Հիշեցնենք, որ երեկ արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել. դոլարն առաջարկվել է 415.7 դրամ փոխարժեքով, սակայն պահանջարկի առավելագույն գինը զգալիորեն ցածր է եղել՝ 414.25 դրամ։ Իսկ դրա նախորդ օրը դոլարի միջին փոխարժեքը բորսայում նվազել էր 0.31%-ով կամ և 1.31 դրամով։

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքը փոքր-ինչ նվազել է. առքի գինը միջինում կազմում է  412 դրամ, վաճառքինը՝ 415 դրամ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս