Ռուսաստանը Թուրքիայից պահանջում է զարինով զինյալների ձերբակալման մասին տեղեկատվություն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման թեման դառնում է շահարկումների ու սադրանքների առարկա և կարող է օգտագործվել որպես պատրվակ՝ այդ երկիր արտաքին ռազմական միջամտության համար.

«Ես չեմ բացառում, որ մի շարք ուժեր կարող են հայտարարել, թե կարմիր գիծը հատված է և անհրաժեշտ է արտաքին ինտերվենցիա: Անհրաժեշտ է պարզել բոլոր փաստերը՝ կապված Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետ:

Անհրաժեշտ է հետաքննել անկախ հանձնաժողովի այն հայտարությունը, որն առնչվում է ընդդիմության կողմից քիմիական զենքի կիրառման փաստերի մասին տեղեկատվության առկայությանը:

Մենք նախկինի նման մեր թուրք գործընկերներից ակնկալում ենք իրենց տարածքում զարինով զինյալների ձերբակալման հետ կապված տեղեկատվություն: Մենք ցանկանում ենք պարզաբանել այդ հարցերը»:

Տեսանյութեր

Լրահոս