Մանկատնից հիվանդանոց տեղափոխված երեք երեխաների առողջական վիճակը լավ է. հեպատիտ Ա-ի կասկածը չի հաստատվել

Մարի Իզմիրլյանի անվան մանկապարտեզից «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված երեխաների առողջական վիճակն արդեն լավ է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի բժշկական տնօրենի տեղակալ Էդմոն Սիմոնյանը: Վերջինիս խոսքով՝ երեխաները դեռ հիվանդանոցում են միայն այն պատճառով, որ ծնողներ չունեն. «Եթե նրանք ունենային ծնողներ, արդեն դուրս գրված կլինեին, որպեսզի ծնողները շարունակեին այն, ինչ որ մենք կասեինք: Բայց քանի որ չկան, մինչև վերջ պիտի պահենք մեզ մոտ»:

Էդմոն Սիմոնյանը նաև ասաց, որ նախնական ախտորոշումը հաստատվել է. երկու երեխաներից երկուսի մոտ ախտորոշվել է դեղորայքային թունավորում, մեկի մոտ՝ հիպովոլեմիկ շոկ: «Հիպովոլեմիկ շոկով երեխան մի քանի ժամից այդ վիճակից դուրս էր եկել: Ինչ-որ վիրուս էլ կար խառնված»,- ասաց կենտրոնի բժշկական տնօրենի տեղակալը՝ հավելելով, որ երեխաների մոտ հեպատիտ Ա-ի կասկածը ժխտվել է:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին նյարդաբանական վիճակի շարժը պարզելու նպատակով մանկատան բժշկի ուղեգրմամբ Ս.Մ.Բերեզինի անվան կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկաախտորոշիչ կենտրոնում 6 երեխայի կատարվել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա: Հետազոտված բոլոր երեխաների մոտ առաջացել է ինքնազգացողության վատացում, ընդհանուր թուլություն, փսխում, ջերմության բարձրացում: Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ 3-ը դուրս էին եկել այդ վիճակից, իսկ մյուս 3-ը տեղափոխվել էին «Արաբկիր» բժշկական կենտրոն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930