Մենք Կրեմլի նախագիծը չենք. Ռուստամ Իբրահիմբեկով

Ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Մտավորականների ֆորումի համանախագահ, հանրահայտ դրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, այդ թվում նաև Լեյլա Յունուսին, ովքեր կարծում են, որ հենց ինքը պետք է լինի Ադրբեջանի նախագահական ընտրություններում ժողովրդավարական ուժերի միասնական թեկնածուն.

«Ազգային խորհրդի ձևավորումը պահանջում է քաղաքականության մեջ ակտիվ մասնակցություն: Ես շատ ուրախ եմ, որ հաջողվեց հարթել մեծ քանակությամբ ներքին հակասություններ և ստեղծել ժողովրդավարական ուժերի բավական ներկայացուցչական դաշինք, որը ներկայացնում է լայն հասարակություն:

Իմ թեկնածության առաջադրումն անսպասելի է ինձ համար: Եթե այնպես ստացվի, որ մեծ մասը կողմ արտահայտվի իմ թեկնածության օգտին, ապա ես կընդունեմ այդ բեռը և չեմ նահանջի:

Ես հերքում եմ, որ Ազգային խորհուրդը Կրեմլի նախագիծ է (ինչի մասին որ գրում են իշխանամետ ԶԼՄ-ները): Կրեմլի նախագիծն առաջին հերթին Իլհամ Ալիևի կառավարությունն է: Նրանք շատ սերտ կապերի մեջ են, պաշտոնական Բաքուն անվերջ հայտարարում է, որ Ռուսաստանը մեր ռազմավական գործընկերն է:

Ժամանակին հենց Կրեմլն է Հեյդար Ալիևի խնդրանքով օգնել ներկայիս նախագահին գալ իշխանության: Դրա համար էլ անկարելի է կարծել, որ Ռուսաստանն ժողովրդավարական ինչ-ինչ վերափոխումներ է ցանկանում Ադրբեջանում: Նախորդ բոլոր կեղծված ընտրություններն առաջին հերթին ճանաչվել են հենց Ռուսաստանի կողմից»:

Տեսանյութեր

Լրահոս