Բաժիններ՝

Թուրքիայում մահացել է բողոքի ակցիայի ժամանակ վիրավորված ոստիկանը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ այսօր մահացել է Ադանայում երեկ ցուցարարների հետ բախման ժամանակ վիրավորված ոստիկան Մուսթաֆա Սարըն: Վերջինս ընկել էր 5 մետր բարձրությամբ, կառուցման փուլում գտնվող կամրջի վրայից:

Դրանից հետո նրան տեղափոխել էին հիվանդանոց և չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ ոստիկանն այսօր կնքել է իր մահկանացուն: Ադանայի նահանգապետ Հուսեյին Ավնի Ջոշը հաստատել է, որ վիրավոր ոստիիկանը մահացել է հիվանդանոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս