Բաժիններ՝

Օրաթերթերը հաղթեցին նաև վերադաս դատական ատյանում

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Գոհար Մատինյանի նախագահությամբ, այսօր մերժեց նախկին դատապարտյալ Ռազմիկ Աբրահամյանի վերաքննիչ բողոքը: Հայցվորը ընդդեմ «Հայկական ժամանակ» և «Առավոտ» օրաթերթերի դեմ իր հայցադիմումի գործով բողոք էր ներկայացրել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, մարտի 7-ի վճռով ամբողջությամբ մերժել էր նախկին դատապարտյալի հայցը, վճռով հայցվորը պարտավորեցվել է նաև վճարել 80 հազար դրամ՝ որպես չվճարված պետտուրքի գումար:

2004 թվականի մարտի 29-ի դատավճռով 9 տարվա ազատազրկման դատապարտված և անցյալ տարի ազատ արձակված Ռազմիկ Աբրահամյանը թերթերից պահանջում էր հատուցել իր պատվին ու արժանապատվությանը հասցված վնասը, որը նա գնահատում էր 4.000.000 ՀՀ դրամ՝ 2 մլն-ական դրամ յուրաքանչյուր լրատվամիջոցից: Մինչ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը՝ նա վերանայել էր հատուցման գումարի չափը՝ յուրաքանչյուր լրատվամիջոցից պահանջելով մեկական մլն. դրամ:

Զոհերի անպաշտպան վիճակից օգտվելով՝ անառակաբարո գործողություններ կատարելու համար դատապարտված Ռ.Աբրահամյանը կարծում էր, թե ինքը դատապարտվել է 2003թ. սեպտեմբերի 26-ին «Առավոտ» օրաթերթում Ռուզան Մինասյանի ստորագրությամբ լույս տեսած «Պեդոֆիլը կստանա երկու տարի՞» և 2003 թվականի սեպտեմբերի 5-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում Ա.Կարապետյանի ստորագրությամբ լույս տեսած «62-ամյա պետերաստը խոստովանել է իր մեղքը» հոդվածների հրապարակման պատճառով:

Կարդացեք նաև

Լրատվամիջոցները, բնականաբար, համաձայն չէին այս «մեղադրանքի» հետ, քանի որ դրանք շատ մեղմ, զուտ տեղեկատվական բնույթի հոդվածներ են եղել՝ հղումների օգտագործմամբ: Ճիշտ է, լրատվամիջոցները համոզված էին իրենց հրապարակումների ճշմարտացիության մեջ, առավել ևս, երբ գործով առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, այդուհանդերձ, օրաթերթերը ներկայացնում էին հայցադիմումի մերժման այլ հիմքեր՝ հայցի վաղեմության ժամկետի լրանալը՝ հայցը վերաբերում էր շուրջ 10 տարի առաջ՝ 2003 թվականին հրապարակված հոդվածներին։

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930