Բաժիններ՝

Իսրայելական բանակը «փակ գոտի» է հայտարարել սիրիացի ապստամբների գրաված սահմանային անցակետին հարակից տարածքը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական ընդդիմությունը կատաղի մարտերից հետո իր վերահսկողության տակ է առել Գոլանի բարձունքներում գտնվող, Սիրիայի ու Իսրայելի միջև ընկած միակ սահմանային անցակետը: Այս մասին հայտնել են իսրայելական ԶԼՄ-ները:

Խոսքը գնում է Կունեյտրայի սահմանային անցակետի մասին, որը սիրիացի ապստամբների կողմից առաջին անգամ է գրավվում Սիրիական հակամարտության ողջ ընթացքում: Միևնույն ժամանակ իսրայելական բանակն այսօր «փակ գոտի» է հայտարարել Գոլանի բարձունքների շրջանը:

Իսրայելի բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը դա պայմանավորել է անվտանգության նկատառումներով՝ ընդգծելով, որ իրենք չեն կարող մեկնաբանել սիրիկան կողմում կատարվող իրադարձությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս