Պենտագոնը մտահոգ է, որ ռուսական դեսանտանավերը կարող են զենք հասցնել Ասադին
CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մտահոգված է, որ Ռուսաստանից Սիրիա մեկնած ռազմանավերը կարող են իրենց հետ զենք հասցնել Բաշար Ասադին:
Պենտագոնում եղած անանուն աղբյուրը հայտնել է, որ ռուսական երեք դեսանտանավ, որոնք ներկայումս գտնվում են Միջերկրական ծովի արևելյան հատվածում, ռուսական նավահանգիստները լքել են մի քանի օր առաջ:
Նա հավելել է, որ ամերիկյան արբանյակներն այդ նավերում հայտնաբերել են մի քանի բեռնարկղ, որոնցում ենթադրաբար կարող է գտնվել զենք: Աղբյուրը չի բացառել, որ դրանցում կարող է լինել C-300 զենիթա-հրթիռային համալիր, որը վերջին շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել:
CNN-ը հիշեցնում է, որ ռուսական ռազմանավերը կարող են անարգել մուտք գործել Սիրիայի Տարտուս նավահանգւստ, որը նախկին ԽՍՀՄ-ի տարածքից դուրս գտնվող Ռուսաստանի միակ ռազմաբազան է:



