Բաժիններ՝

Վաղը կարող են հայտնի դառնալ Ադրբեջանի իշխող կուսակցության և ընդդիմության նախագահի թեկնածուների անունները

Ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը հայտարարել է, որ իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը շտապում է առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածուին առաջադրելու հարցում.

«Եթե ավելի վաղ նշվում էր, որ ԵԱԿ-ն այդ հարցում կկողմնորոշվի հուլիսին և անգամ օգոստոսին, ապա ներկայումս հաղորդվում է, որ դա պետք է տեղի ունենա հունիսի 7-ին: Նման շտապողականությունը կապված է իշխանությունների նյարդային մտահոգության հետ:

Իշխանությունների նյարդայնության մասին են վկայում և՛ երիտասարդ ակտիվիստների ձերբակալությունները, և՛ վերջին ամիսներին կտրուկ ուժգնացող բռնությունները: Ես կարծում եմ, որ այդ բռնություններն աճելու են, իսկ ժողովրդավարական հասարակությունը պետք է պատրաստ լինի դրան:

Ես կարծում եմ, որ մենք չպետք է իշխանություններին թույլ տանք գերազանցել մեզ: Հունիսի 7-ին նշանակվել է Ազգային խորհրդի առաջին նիստը, և ճիշտ կլինի դրանում առաջադրել ընդդիմության միասնական նախագահի թեկնածուին, որը պետք է լինի Ռուստամ Իբրահիմբեկովը: Նրա թեկնածությունը միավորում է Ազգային խորհրդին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս