Բաժիններ՝

Հարավային Կորեան ընդունել է Կեսոնի շուրջ բանակցություններ սկսելու մասին ԿԺԴՀ-ի առաջարկը

Հարավկորեական Renhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի կառավարությունը համաձայնվել է ԿԺԴՀ-ի առաջարկի հետ՝ համատեղ Կեսոնի արդյունաբերական գոտու աշխատանքները կարգավորելու վերաբերյալ բանակցություններ անցկացնելու շուրջ:

Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցիչը: Վերջինս ընդգծել է, որ հանդիպման ժամանակի, օրակարգի և այլ տեղեկատվության մասին կհայտարարվի ավելի ուշ:

Բացի այդ, ԿԺԴՀ-ը պատրաստ է Հարավային Կորեայի իշխանությունների հետ քննարկել մի շարք հումանիտար խնդիրներ, այդ թվում նաև կորեական ընտանիքների միավորումը:
Այն բանից հետո, ինչ մարտին սրվեց Կորեական թերակղզում տիրող իրավիճակը, ԿԺԴՀ-ի ղեկավարությունը փակեց Կեսոնի արդյունաբերական համատեղ գոտին, ուր աշխատում էին Հարավային Կորեայի մոտ 900 աշխատակից և ԿԺԴՀ-ի 53.000 քաղաքացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս