Բաժիններ՝

Էրդողանի այսօրվա վերադարձը ճգնաժամ է առաջացրել Թուրքիայի իշխող կուսակցությունում

Թուրքական Haberler.com լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր վերադառնում է իր հյուսիսաֆրիկյան շրջագայությունից, որը տևել է երեք օր: Նշվում է, որ նրան դիմավորելու հարցում տարաձայնություններ են առաջացել իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներսում:

Մի մասը գտնում է, որ անհրաժեշտ է Ստամբուլում «Աթաթուրքի անվան» օդանավակայանում նրան դիմավորել մեծ շքախմբով` հարյուրավոր ԱԶԿ-ականներով, իսկ մյուս մասը համակարծիք չէ դրա հետ: Ալժիր կատարած պաշտոնական այցի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ու Ալժիրը մտադիր են ընդլայնել տնտեսական ոլորտում համագործակցությունը:

Էրդողանի խոսքերով՝ Թուրքիան ներկայումս ներդրում է անում Ալժիրում իրագործվող ավելի քան 200 նախագծում: Նա հավելել է, որ Թուրքիան ու Ալժիրը մտադիր են ապրանքաշրջանառության ծավալը հասցնել մինչև 10 միլիարդ դոլարի:

Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2012 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 3.8 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս