Իրանն ու «Հզբբոլլահը» պետք է անհապաղ իրենց զինյալներին դուրս բերեն Սիրիայից. Սպիտակ տուն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տունը հայտարարել է, որ «Հզբոլլահը» և Իրանը պետք է անհապաղ իրենց զինված մարդկանց դուրս բերեն Սիրիայից:

Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշված է. «Ակնհայտ է, որ (սիրիական) վարչակարգին իր ուժերով չէր կարող ընդդիմությանը զրկել Ալ-Քուսեյր քաղաքի վերահսկողությունից և կախված է Իրանից ու «Հզբոլլահից»:

Մենք աջակցում ենք Սիրիական հակամարտությանը չմիջամտելու մասին Լիբանանի ղեկավարության ոչ վաղ անցյալի հայտարարությունը: Իրանն ու «Հզբբոլլահը» պետք է անհապաղ իրենց զինյալներին դուրս բերեն Սիրիայից»:

Տեսանյութեր

Լրահոս