Դուք խլել եք մեր գերեզմանատունը, սակայն չեք կարող խլել մեր այգին. «Նոր Զարթոնքը»՝ թուրքական իշխանություններին

Թուրքիայում գործող «Նոր Զարթոնք» հայկական կազմակերպության կայքի (www.norzartonk.org) փոխանցմամբ՝ «Նոր Զարթոնքը» նույնպես մասնակցում է Ստամբուլի կենտրոնում գտնվող «Թաքսիմ» հրապարակի բողոքի ակցիաներին:

Կազմակերպության անդամները մի տապանաքար են տեղադրել «Գեզի» այգում, որի վրա գրված է եղել «Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատուն. 1551-1939 թվականներ»: Այդ թվականներին ներկայիս «Գեզի» այգու տարածքում գտնվել է հայկական գերեզմանատուն:

Բացի այդ, կազմակերպության անդամների բերած պաստառի վրա գրված է եղել «Դուք խլել եք մեր գերեզմանատունը, սակայն չեք կարող խլել մեր այգին»:

1939 թվականին այդ գերեզմանատունն ամբողջովին խլվել է հայ համայնքից, իսկ նրանում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ավերվել է: Այժմ գերեզմանատան տարածքում են գտնվում Divan, Hilton և Hyatt Regency հյուրանոցներն ու Ստամբուլում TRT-ի ռադիոյի շենքը:

 

 

images

Տեսանյութեր

Լրահոս