
Էրդողանը խոստացե՞լ է ցուցարարներին կախաղան բարձրացնել Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ բելգիական ռադիոն եթերում տեղեկատվություն է տարածել, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, իբրև թե, հայտարարել է, որ ցուցարարներին կախաղան է բարձրացնելու Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում:
Ամերիկյան CNN iReport հեռուստաալիքի պաշտոնական կայքում նույնպես տեղադրվել են Էրդողանի խոսքերը: Թուրք պաշտոնատար անձինք սակայն հերքել են այդ տեղեկատվությունը՝ դա որակելով որպես «սադրանք»՝ ընդգծելով, որ Էրդողանը չէր կարող անել նմանատիպ հայտարարություն: