«Ավանդների վերադարձի ծրագիր երբևէ չի իրականացվել». Արտեմ Ասատրյան
Խորհրդային բանկերում ներդրված ավանդների վերադարձի ծրագիր երբևէ չի իրականացվել: Ինչպես այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ընդունվել էր քաղաքական որոշում՝ սոցիալապես անապահովներին մինչև 1993 թ. ներդրված ավանդների վերադարձի հետ կապված (խոսքը շուրջ 10 մլրդ դոլարի մասին է), և հիմա էլ կառավարության ծրագրում ամրագրված է, որ կիրականացվի աջակցության ծրագիր:
«Բայց սա ավանդների վերադարձի ծրագիր չէ և մենք ավանդների վերադարձման ծրագիր իրականացնելու որևէ միտք չունենք»,- շեշտեց նախարարը: