Բաժիններ՝

ԱՄՆ-ը Սիրիայի հարևան երկիր է ուղարկում Patriot հրթիռային համալիրներ և F-16 կործանիչներ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը Հորդանան է ուղարկում Patriot հրթիռային համալիրներ և F-16 կործանիչներ: Այս մասին երեկ պաշտոնապես հայտարարել է Պենտագոնը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Patriot համակարգերն ու F-16 մարտական ինքնաթիռները մասնակցելու են ամերիկա-հորդանանյան համատեղ զորավարժություններին, որոնց ավարտից հետո դրանց մի մասը կարող է թողնվել այդ երկրում, եթե, իհարկե, Հորդանանի իշխանությունները հայտնեն նման ցանկություն:

Պենտագոնը հավելել է, որ կործանիչներն ու հրթիռային համալիրները կմեծացնեն Հորդանանի պաշտպանական պոտենցիալը՝ հարևան Սիրիայում չդադարող բախումների ֆոնին: Պենտագոնը սակայն չի հայտնել, թե որքան Patriot-ներ և F-16-եր է ուղարկում Հորդանան, և դրանց որ մասը կարող է զորավարժություններից հետո թողնվել տվյալ երկրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս