Կարկուտից տուժած գյուղացիների դոլարային վարկերը կվերածվեն դրամայինի և կսուբսիդավորվեն
Արմավիրի մարզում նախքան կարկտահարությունը հատկացված է 9.5 մլրդ ավելի վարկային գիծ, որից սուբսիդավորվում են մոտ 1.98 մլն դրամի վարկերը: Մնացած բոլորն այլ կարգի վարկեր են՝ մինչև 20-22% նույնիսկ 42% տոկոսադրույքով: Ինչպես այսօր Աժ-ում մշտական հանձնաժողովների նիստում հայտարարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ոչ մի գյուղացի չի կարող նման շահույթ ունենալ, բայց ստիպված է գնում այդ քայլին և վերցնում նման տոկոսադրույքով վարկեր: Ըստ նրա՝ դոլարային վարկերը մոտ 2 մլրդ է, դա վերածվելու է դրամայինի՝ 14%-ով, որից մոտ 4%-ն էլ կառավաությունն է սուբսիդավորելու:
Կարկուտից վնասված 2450 հա խաղողի և 2700 հա պտղատու այգիների սեփականատերերին հատկացված վարկերը 2-3 տարի ժամկետով կսառեցվեն, իսկ տոկոսների վճարման հետ կապված ուշացման համար ժամանակահատված կսահմանվի: Մարզպետը հավաստիացրեց, որ խնդիրը մոտակա մեկ ամսում դրական լուծում կստանա:
Ա.Ղահրամանյանը նշեց, որ բոլոր հակակարկտային կայանները աշխատել են և օգտավետ են եղել, բայց ամպի հզորությունը շատ մեծ է եղել:
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին՝ եթե վարկը 24%-ով է, կառավարությունը դարձնում է 14% և սուբսիդավորում 4%-ը, մնացած 10%-ը առևտրային բանկերը վեցնո՞ւմ են իրենց վրա, Ա.Ղահրամանյանը պատասխանեց, որ դեռևս նման փաստ չկա, բայց բանկերը խոստացել են: