Գազի գինը բորոբոքել է կրքերը ՀԾԿՀ-ում
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) գազի թանկացման թեմայով կազմակեպված հանրային քննարկումն սկսվեց բուռն բանավեճով՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՀԾԿՀ ներկայացուցիչների միջև։ Քաղ. հասարակության ներկայացուցիչները հայտարարեցին, որ շատ մարդիկ կան, որ գրանցված են և կարող են խելամիտ առաջարկներ ներկայացնել խնդրի շուրջ։ Սակայն նրանք գտնվում են դրսում, և նրանց թույլ չեն տալիս դահլիճ մտնել՝ պատճառաբանելով տարածքի սահամանափակ լինելը: Նրանք պահանջեցին քննարկումը հետաձգել և կազմակերպել ավելի մեծ դահլիճում:
ՀԾԿՀ փոխանախագահ Շիրազ Կիրակոսյանը հայտարարեց, որ հանձնաժողովի պայմանները այն են, ինչ կան, և այլ վայրում հնարավոր չէ, ու եթե խիստ կարևոր անձնավորությւններ կան դրսում, կարող են նրանց հրավիրել:
Քննարկման մասնակիցները առաջարկեցին մի քանի օր հետո կրկին քննարկում հրավիրել ավելի մեծ դահլիճում:
«Դավթաշենի սոխոզում ավել լավ պայմաններում են անցկացնում քննարկումները, էս ի՞նչ ա»,- նկատեց Անդրիաս Ղուկասյանը:
Հայտարարվեց 10 րոպե ընդմիջում՝ քննարկման հետագա ճակատագիրը որոշելու համար: