Պիրատական արտադրանքը մեծ խնդիր է Հայաստանի համար. Վահրամ Ավանեսյան
Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Դրանով դրոշմապիտակների ծածկագրերը կհամապատասխանեցվեն ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին:
Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, այս ոլորտում հաշվառում-գույքագրում անցկացնելը բավականին բարդ է, քանի որ ստվերը շատ մեծ է:
«Նման պիրատական արտադրանքը մեծ խնդիր է Հայաստանի համար: Պետք է լուծում գտնել, որ այսօր չկա: Արտադրողի և ներմուծողի մոտ գույքագրում անելը հեշտ է, սակայն նկուղներում արտադրվող սկավառակները շատ բարդ է ստվերից հանել»,- ասաց նախարարը: