ՀՀԿ ԳՄ նիստում կադրային հարցեր չեն քննարկվել

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որին, ինչպես պարզվեց, ներկա չէր ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Վերջինիս փոխարեն  ոչ-ոք չմոտեցավ լրագրողներին:

Լրագրողները դրսում հանդիպեցին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ով ասաց, որ կադրային հարցեր չեն քննարկվել: «Միայն արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր ենք քննարկել: Կադրային խնդիրներ չենք քննարկել»,- ասաց Արմեն Աշոտյանն ու հավելեց, որ ինքն իրավասու չէ պատասխանել այլ հարցերի:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նույնպես նիստից մանրամասներ չհաղորդեց:

Հիշեցնենք՝ ակնկալվում էր, որ այսօրվա նիստում կքննարկվեր մի քանի մարզպետների պաշտոնանկության հարցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031