
Մշակույթի նախարարը զգացված էր. մամուլ

«Երեկ Հովիկ Աբրահամյանը վարդերի շքեղ փնջով մտավ ԱԺ դահլիճ ու մոտեցավ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Պարզվեց՝ ծննդյան օրն է: Նախարարն զգացված էր»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
««Գուրգեն Արսենյանի հետ հիմա ո՞նց եք»,- հարցրինք նրան (ժամանակին Արսենյանի քվոտայով է նշանակվել): «Նորմալ, ես ում հետ ծանոթանում եմ, մինչև կյանքիս վերջ պահում եմ իր հետ մարդկային-ջերմ կապերը»:
Շնորհավորե՞լ է Ձեր ծննդյան օրը: «Ոչ, չի շնորհավորել, հավանաբար, չի հիշում, պարտադի՞ր է, որ բոլորն իմ ծննդյան օրը շնորհավորեն. Դուք ինչու չշնորհավորեցիք, ինքն էլ՝ նույնը»: Շնորհավորում ենք, իսկ Դուք Ձեզ իրեն պարտական զգո՞ւմ եք. ինչքան նախարարներ եկան-գնացին, ՄԱԿ-ը դադարեց լինել ԱԺ կուսակցություն, նախագահ փոխվեց, ՄԱԿ առաջնորդը միայնակ մտավ խորհրդարան, իսկ Դուք, ահա, դեռ նախարար եք՝ ամենաերկար պաշտոնավարածը:
«Նախ՝ ես չեմ ամենաերկարը, այլ Արմեն Մովսիսյանն է, և հետո՝ պարտական ասելով, նայած ինչ նկատի ունեք. այն իմաստը, որ հասկանալիորեն Դուք եք դնում այդ հարցի տակ, կարծում եմ՝ ոչ»»: