Բաժիններ՝

Հրանտ Բագրատյանը՝ իր և Տիգրան Սարգսյանի զրույցի մասին. մամուլ

««Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել և առանձնազրույց են ունեցել»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Երեկ փորձեցինք Հ. Բագրատյանից պարզել, թե որն է եղել իր և վարչապետի հանդիպման նպատակը, ու, առհասարակ, ինչ են քննարկել: «Վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ առանձին հանդիպում չի եղել: Պարզապես եղել է կարճատև զրույց խորհրդարանի դահլիճում՝ ընդմիջումից հետո»,- մեզ հետ զրույցում նշեց պատգամավորը՝ չցանկանալով մանրամասնել, թե այդ կարճատև զրույցի ժամանակ ինչ են քննարկել:

Հիշեցնենք, որ Տ. Սարգսյանը մշտապես վախեցած է Բագրատյանի քննադատություններից և անգամ ԼՂՀ վարչապետի միջոցով էր փորձել հարաբերությունները կարգավորել, ինչը չէր ստացվել: Հետաքրքիր է՝ այս անգամ կարողացե՞լ է համոզել Բագրատյանին՝ խնայել իրեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031