Բաժիններ՝

Աղաբաբյանը ֆինանսական խնդիրներ ունի. աֆրիկական ջայլամները այս տարի էլ չեն գա

ԱԺ պատգամավոր, Շիրակի մարզից մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ խոստացել էր կարճ ժամկետում Աշոցքի տարածաշրջանում զարգացնել ջայլամաբուծությունը: Երեկ ԳԱԼԱ-ի լրագրողը Աշոտ Աղաբաբյանից փորձել է ճշտել, թե ի.նչ փուլում է գտնվում գործընթացը: «Սպասում ենք, նախավերջին փուլում է»,- ասել է Աշոտ Աղաբաբյանը:

Ի վերջո Աֆրիկայից ջայլամները ե՞րբ կհասնեն Հայաստան և մասնավորապես Աշոցք` հարցին, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանել է. «Երևի հաջորդ տարվա վերջ»:

Ի՞նչ խնդիրներ կան՝ հարցին էլ, Աշոտ Աղաբաբյանը պատասխանել է. «Մի քիչ ֆինանսական, մի քիչ ճանապարհների հետ կապված տեխնոլոգիական խնդիրներ կան»:

Հավելենք, որ ավելի վաղ Աշոտ Աղաբաբյանը հավաստիացրել էր, որ ջայլամները Աֆրիկայից Հայաստան են հասնելու այս տարվա փետրվարի նախագահական ընտրություններից հետո: Հարկ է նշել, որ Աշոցքի տարածաշրջանում տարվա մեծ մասը ձմեռային է, և զարմանալի է, թե ինչպես են աֆրիկական ջայլամները ձյան մեջ ձու դնելու, ճուտ հանելու, քանի որ ջայլամները ձու են դնում անապատի շիկացած ավազի մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս