Բաժիններ՝

4 անգամ դատապարտվածի «զոհերը» երկու աղջիկներ էին

Կոտայքի մարզի Աբովյանի դատարանը դատավոր Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ հրապարակել է նախկինում 4 անգամ դատապարտված, խնամքին կին և երկու անչափահաս երեխաներ ունեցող Կարեն Առաքելյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը:

Ըստ մեղադրական մեղադրական եզրակացության՝ նա 2012 թվականի ապրիլին «odnoklassniki.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանացել է Երևան քաղաքիբնակչուհի Ն. Բ.-ի հետ, ճշտել աղջկա բջջային հեռախոսահամարը:

Ապա նպատակ ունենալով բջջային հեռախոս և կանխիկ գումար շորթել նրանցի` հեռախոսային խոսակցություների ժամանակ և բջջային հեռախոսից«sms» ուղարկելու միջոցով սպառնացել է աղջկա մասին արատավորող տեղեկություներ հրապարակել «odnoklassniki.ru» -ում՝ Նաիրա Բ.-ի սոցիալական ցանցում եղած նրա նկարները նույն ցանցում մերկ ցուցադրելու, նաև ազատության մեջ եղած իր ընկերների միջոցով նրա նկատմամբ բռնություն գործադրել եղանակով:

Այդ սպառնալիքների տակ` դատապարտյալին հաջողվել է համարյա մեկ ամիս ընկած ժամանակահատվածում Նաիրա Բ.-ից ստանալ ընդհանուր 364.000 ՀՀ դրամ արժողությամբ «Nokia Е6» մոդելի բջջային հեռախոս և կանխիկ գումար:

Մասնավորապես՝ 2012 թվականի ապրիլի 29-ին աղջկանից պահանջել և ստացել է 35.000 ՀՀ դրամ, մայիսի 1-ին գործով չպարզված անձի միջոցով45.000 ՀՀ դրամ կանխավճար ուղարկելով պահանջել և ստացել է 210.000 ՀՀ դրամ արժողությամբ «Nokia Е6» մոդելի բջջային հեռախոս, ընդ որումՆաիրա Բ.-ն այդ հեռախոսն ապառիկ պայմաններով գնել է հայաստանյան բջջային օպերատորից մեկի կենտրոնից:

Մայիսի 2-ին պահանջել և ստացել 120.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, մայիսի 3-ին պահանջել և ստացել է 55.000 ՀՀ դրամ, մայիսի 4-ին պահանջել ևստացել է 4.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, այնուհետև շարունակելով իր հանցավոր միասնական դիտավորությունը մայիսի 8-ին պահանջել և ստացելէ 20.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, իսկ մայիսի 10-ին պահանջել և ստացել է 20.000 ՀՀ դրամ կանխիկ գումար:

Բացի այդ, ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, Կարեն Առաքելյանը մայիսի 17-ին նույն սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է Երևան քաղաքի բնակչուհի Լաուրա Մ.-ի հետ: Դատապատյալը նույն սցենարով Լաուրա Մ.-ին ներկայացրել է խոշոր չափի ընդհանուր 505.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի և կանխիկ գումարի շորթման եղանակով հափշտակելու պահանջ: Եվ երբ հերթական անգամ Կարեն Առաքելյանը մայիսի 24-ին աղջկա հետ հեռախոսային զրույցի ժամանակ պահանջել է 250.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և 15.000 դրամի բջջային հեռախոսի լիցքավորում, Լաուրան, չկատարելով պահանջը, դիմել է ոստիկանություն:

Մինչև դատաքննության սկսվելը` դատական նիստի նախապատրաստական մասում, ամբաստանյալ Կարեն Առաքելյանը գրավոր միջնորդություն է ներկայացրել, որ իրեն առաջադրված մեղադրանքն ընդունում է, իրեն մեղավոր է ճանաչում, միջնորդում է կիրառել դատաքննության արագացված կարգ, ընդունում է նաև գործով տուժողներ Նաիրայի և Լաուրայի գույքային պահանջները և պարտավորվում է հատուցել նրանց իր կողմից պատճառված վնասը: Միջնորդությունը ներկայացնում է կամովին, իր պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո, արագացված կարգով դատաքննության հետևանքներն իրեն պարզ են:

Տուժող ճանաչված Նաիրան դատարանին հայտնել է, որ ամբաստանյալի նկատմամբ արագացված դատաքննություն կիրառելու միջնորդության վերաբերյալ առարկություն չունի և պնդում է իր հայցադիմումը, իսկ մյուս տուժող Լաուրան իր դիմումով հայտնել է, որ չի ցանկանում մասնակցել հետագա դատական նիստերին, պնդում է իր ներկայացրած քաղաքացիական հայցը, պնդում է իր նախնական ցուցմունքները և չի առարկում, եթե դատարանը որոշի դատաքննությունն անցկացնել արագացված դատաքննության կարգով:

Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել ամբաստանյալ Կարեն Առաքելյանի կողմից կատարված հանցանքի բնույթը և վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը բնութագրող և նրա պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Որպես անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ, դատարանը դիտեց այն, որ Կարեն Առաքելյանը արագացված դատաքննություն կիրառելու միջնորդությամբ ընդունել է մեղքը, զղջացել կատարվածի համար, ընդունել է տուժողների գույքային պահանջները և պարտավորվել է հատուցել նրանց իր կողմից պատճառված վնասը, ամուսնացած է, խնամքին են գտնվում կինը, որը չի աշխատում և մինչև 14 տարեկան 2 երեխա:

Դատարանը գտել է, որ Կարեն Առաքելյանի նկատմամբ պետք է կիրառել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 22 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի կանոնները, այն է` առկա է հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվը և ՀՀ քրեական օրենսգրքի 67.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության կանոնները, այն է` հանցագործությունների առանձնապես ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել, սույն օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երեք քառորդից:

Գործով դատավճիռը հրապարակվել է մայիսի 16-ին: Դատարանը Կարեն Առաքելյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով և 182 հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով նշանակել պատիժ` ազատազրկման` 2 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով նշանակել պատիժ` ազատազրկման` 3 տարի 6 ամիս ժամկետով, առանց գույքի բռնագրավմամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, վերջնական պատիժ նշանակել` ազատազրկման` 4 չորս տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավմամբ:

Ամբաստանյալից հօգուտ տուժող Նաիրայի բռնագանձել 241.000 դրամ` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում:

Ամբաստանյալից հօգուտ Լաուրայի բռնագանձել 360.000 դրամ` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնելիսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս