Հրդեհվել է «Հայկոպ» բազայի շենքը

Ոստիկանության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ մայիսի 17-ին, ժամը 00.50-ին, ՀՀ ԱԻՆ Արտաշատի ՀՓՋ-ից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի նախկին «Հայկոպ» բազայի շենքն այրվում է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, անհայտ պայմաններում այրվել է Արտաշատ քաղաքի վարչական տարածքում գտնվող նախկին «Հայկոպ» բազայի վարչական շենքի 2-րդ հարկը և տանիքը:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 02.53-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս