Բաժիններ՝

Ռուսաստանը ստացել է ավելի քան 38 միլիարդ դոլարի զենքի պատվերներ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի մայիսի սկզբին ռուսական ռազմական տեխնիկայի ու սպառազինության պատվերների ընդհանուր ծավալը գերազանցել է 38 միլիարդ դոլարը: Այս մասին Պերուում տեղի ունեցած LIMA-2013 ցուցահանդեսում հայտարարել է Ростех-ի պատվիրակության ղեկավար Սերգեյ Գորեսլավսկին:

Վերջինիս խոսքերով՝ Рособоронэкспорт ընկերությունը վերջին շրջանում կնքել է զենքի արտահանման մի շարք պայմանագրեր, որոնք առնչվում են նաև ուղղաթիռներին, հակատանկային հրթիռային համալիներին և արդեն իսկ վաճառած տեխնիկայի արդիականացմանը:

Ավելի վաղ նշվում էր, որ Рособоронэкспорт-ը 2012 թվականին կնքել է 17.6 միլիարդ դոլարի զենքի արտահանման պայմանագրեր, ինչը 2011 թվականի ցուցանիշը գերազանցել է 2.5 անգամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031