Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են
Մայիսի 8-ին, ժամը 11.00-ին, ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի հրդեհային և անվտանգության տեսչությունից ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ մայիսի 4-ին, ժամը 00.19-ին հրդեհ էր բռնկվել 1936 թ. ծնված Էդվիկ Գ.-ի տանը կից օժանդակ շինությունում:
Հրդեհը մեկուսացվել էր նույն օրը, ժամը 01.19-ին և մարվել ժամը 03.00-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով այրվել են տանը կից 31,5 քմ մակերեսով օժանդակ շինության փայտյա կառուցվածքատարրերը, մոտ 15 խմ աթար և 1 խմ վառելափայտ, ինչի հետևանքով պատճառվել է 190.000 դրամի նյութական վնաս:
Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են:
Հետաքննությունը վարում է ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի հրդեհային և անվտանգության տեսչությունը: