Իրանն արևմտյան երկրներին մեղադրել է սիրիացի ապստամբներին քիմիական զենք տրամադրելու մեջ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանություններն արևմտյան երկրներին և մասնավորապես ԱՄՆ-ին մեղադրում են ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ, որոնք գործում են Սիրիայի տարածքում և օգտագործում են նաև քիմիական զենք:

Այս մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը. «Սիրիայում գորոծղ զինված խմբավորումների գործած հանցանքների զոհերը դառնում են անմեղ մարդիկ, որոնք պաշտպանում են միայն իրենց երկիրը և պատրաստ չեն համագործակցել ահաբեկիչների հետ:

Սիրիայում կանայք և երեխաները զոհվում են տարբեր զինատեսակներից, այդ թվում նաև քիմիական զենքից, որն ահաբեկիչների ձեռքն է ընկել արևմտյան երկրների աջակցությամբ: Հենց սիրիական իշխանություններն առաջինը միջազգային կառույցներին առաջարկեցին հետաքննել իրենց երկրի տարածքում քիմիական զենքի կիրառումը»:

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարությունը մարտի 19-ին հայտարարեց, որ ապստամբները քիմիական զենք են կիրառել Հալեպի նահանգում: Սիրիայի տեղեկատվության նախարարը չի բացառում, որ այդ զենքն ապստամբներին կարող է հատկացրած լինել Թուրքիան՝ ուշադրություն հրավիրելով նրան, որ քիմիական զենքով հրթիռը Հալեպի վրա արձակվել է Թուրքիայի սահմանի մոտ գտնվող սիրիական բնակավայրից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031