Ադրբեջանի ձերբակալված քաղաքացիների գործը կդիտարկվի մոտ ժամանակներս. Իրանի գերագույն դատախազ
IRIB News-ի փոխանցմամբ՝ Թավրիզում ձերբակալված Ադրբեջանի երկու քաղաքացու գործը կդիտարկվի մոտ ժամանակներս, իսկ այդ մասին տեղեկատվությունը կհաղորդվի կարճ ժամանակում:
Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն դատախազ Գուլամհուսեին Մոհսինի Ալեյին. «Ես Թավրիզի դատախազությունից տեղեկատվություն եմ ստացել այդ քաղաքացիների մասին: Դեռ չեմ կարող ասել նրանց ձերբակալման պատճառների ու մանրամասների մասին: Մոտ ժամանակներս կտրամադրվի տեղեկատվություն՝ կապված դրա հետ»: