Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի մեկնաբանել Սիրիային Իսրայելի հարվածելու մասին տեղեկատվությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն չի մեկնաբանում Սիրիայի տարածքին Իսրայելի կողմից ավահարված հասցնելու մասին հաղորդագրությունը: Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը.

«Ես իրազեկված եմ տվյալ թեմայի շուրջ ԶԼՄ-ների հաղորդումների մասին: Ինչ վերաբերում է հետախուզական բնույթի տեղեկատվությանը, ապա ՆԱՏՕ-ն սկզբունքորեն չի մեկնաբանում այն:

Սիրիային սահմանակից Թուրքիայի շրջաններում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության առաքելության հետ կապված՝ նշեմ, որ դրա օդային տիրույթում որևէ ակտիվություն չի գրանցվել: Սիրիական հակամարտության հանդեպ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը չի փոխվել:

ՆԱՏՕ-ի առաջադրանքն իր դաշնակիցների, տվյալ դեպքում Թուրքիայի անվտանգության ապահովումն է: ՆԱՏՕ-ն շարունակում է խորապես մտահոգվել հակամարտության գոտում ստեղծված հումանիտար իրավիճակի համար, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 70.000 մարդ և փախստական է դարձել ավելի քան 1 միլիոն մարդ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031