Բաժիններ՝

«Ռիսկերի կառավարում և ներքին աուդիտ». միջազգային սեմինարը մեկնարկել է

Երևանի «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում մեկնարկել է ՀՀ կենտրոնական բանկի և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի համատեղ «Ռիսկերի կառավարում և ներքին աուդիտ» թեմայով տարածաշրջանային 5-օրյա սեմինարը, որին մասնակցում են ՌԴ, Ռումինիայի, Ուկրաինայի, Բելոռուսի, Խորվաթիայի, Չեխիայի, Լեհաստանի, Լիբանանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Վրաստանի և Հայաստանի կենտրոնական բանկերի ռիսկերի կառավարման ոլորտի ավելի քան 30 մասնագետներ:

Սեմինարին բացման խոսքով հանդես են եկել Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը և ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի Տնօրենների խորհրդի բանկային վերահսկողության եւ կարգավորման դեպարտամենտի խորհրդատու Սարգիս Յոգուրջյանը:

Սեմինարի ընթացքում ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի բանկային վերահսկողության վարչության աշխատակիցներ Անիտա Ֆիմստերը և Ռոզեանն Ֆերլին ներկայացնելու են ներքին հսկողությանը, ռիսկերի կառավարմանը, կորպորատիվ կառավարմանը և ռազմավարությանը, արտաքին և ներքին աուդիտին, ռիսկերի վրա հիմնված վերահսկողությանը, գործառնական ռիսկերին, փողերի լվացման դեմ պայքարին վերաբերող հարցեր: Անցկացվելու են գործնական պարապմունքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031