ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Ասիական զարգացման բանկի համաժողովին
Մայիսի 2-ից 5-ը Դելիում (Հնդկաստան) կայացած Ասիական զարգացման բանկի 46-րդ տարեկան համաժողովի աշխատանքներին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կառավարիչների խորհրդում ՀՀ փոխկառավարիչ Կարինե Մինասյանի գլխավորած պատվիրակությունը:
Համաժողովի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել ԱԶԲ նախագահի, տեղակալների, գործադիր տնօրենի և տարածքային կառավարչի հետ:
Հանդիպումների ժամանակ քննարկվել են ԱԶԲ-ի հետ ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցեր, Հայաստանում ԱԶԲ-ի մասնակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև համագործակցության խորացման հնարավորությունները:
Կարինե Մինասյանը հանդիպել է նաև Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) փոխնախագահ Կիյոշի Կոդերայի հետ: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են ընթացիկ ծրագրերին և հետագա համատեղ աշխատանքի հեռանկարներին: