ՌԴ ԱԳՆ-ն անհանգստացած է Սիրիային Իսրայելի հարվածելու մասին ստացված հաղորդագրություններից
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն անհանգստացած է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի և հատկապես Դամասկոսի արվարձաններին ոչ վաղ անցյալում Իսրայելի հասցրած ավիահարվածների մասին հաղորդագրությունների ստացման կապակցությամբ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը. «Մենք նաև ճշգրտում և վերլուծության ենք ենթարկում Իսայելի կողմից մայիսի 3-ին և 5-ին Դամասկոսի արվարձաններում գտնվող օբյեկտներին օդային հարվածներ հասցնելը:
Զինված հակամարտության հետագա թեժացումը կտրուկ մեծացնում է լարվածության օջախնրի ստեղծումը ոչ միայն Սիրիայում, այլև՝ Լիբանանում»:
Լուկաշևիչի խոսքերով՝ Մոսկվային անհանգստացնում են նաև Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին արևմտյան մամուլի հրապարակումները՝ ընդգծելով, որ Ռուսաստանի ԱԳՆ-ում կարծում են, որ դա կարող է գնահատվել որպես միջազգային հանրությանը նախապատրաստում՝ Սիրիական հակամարտությանն արտաքին ուժային միջամտություն ցուցաբերելու համար: