Ո՞ր վարչական շրջանների ընտրատեղամասերում է հաղթել ԲՀԿ-ն

Երևանի ավագանու ընտրություններում, ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, գրեթե բոլոր ընտրատեղամասերում հաղթանակ է տարել Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Միայն մի քանի ընտրատեղամասերում է ձայների առավելագույն քանակը ստացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Այսպես, թիվ 1 ընտրատարածքի բոլոր ընտրատեղամասերում, որն ընդգրկում է Ավան վարչական շրջանը և Նոր Նորքի մի հատվածը, հաղթանակ է տարել ՀՀԿ-ն: Իշխող կուսակցությունը հաղթանակ է տարել նաև Դավթաշեն վարչական շրջանի բոլոր տեղամասերում։

 

Նոր Նորքի 2/7 ընտրատարածքում հաղթել է «Բարգավաճ Հայաստանը»՝ ստանալով 452 ձայն. ՀՀԿ-ի օգտին այստեղ քվեարկել է 407 մարդ: 2/8 ընտրատեղամասում ևս հաղթել է ԲՀԿ-ն. այստեղ ԲՀԿ-ի օգտին քվեարկել է՝ 478, իսկ ՀՀԿ-ի օգտին՝ 457 ընտրող:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում  3/3 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 488 քվե է ստացել և հաղթել Հանրապետական կուսակցությանը, որը ստացել է 428 ձայն: 3/34 ընտրատեղամասում ՀՀԿ-ն ստացել է 305 ձայն և պարտվել ԲՀԿ-ին, որի օգտին այս ընտրատեղամասում քվեարկել է 329 ընտրող: 3/35 ընտրատեղամասում ևս ձայների առավելագույն քանակը ստացել է ԲՀԿ-ն՝ 351 ձայն. ՀՀԿ-ն այստեղ 260 քվե է ստացել:

Արաբկիր վարչական շրջանի թիվ 4/1 ընտրատեղամասում ձայների մեծ տարբերությամբ կրկին հաղթանակ է տարել ԲՀԿ-ն՝ 665 ձայն. ՀՀԿ-ն այստեղ 358 քվե է ստացել:

Աջափնյակ վարչական շրջանում 6/4 ընտրատեղամասում ԲՀԿ-ն հաղթել է 5 ձայնի տարբերությամբ՝ 459 ձայն. ՀՀԿ-ն այստեղ 454 քվե է ստացել: 8/30 ընտրատեղամասում ԲՀԿ ստացել է 551, ՀՀԿ-ն՝ 337 ձայն: 8/31 ընտրատեղամասում ևս հաղթել է ԲՀԿ-ն՝ ստանալով 415 ձայն. ՀՀԿ-ի օգտին քվեարկել է 308 մարդ:

ԲՀԿ-ն ձայների առավելագույն քանակն է ստացել նաև 9/2 ընտրատեղամասում՝ 475 ձայն. ՀՀԿ-ի օգտին այստեղ քվեարկել է 317 մարդ: 395 ձայն ԲՀԿ-ն հաղթանակ է տարել նաև 9/27 ընտրատեղամասում: ՀՀԿ-ի օգտին այստեղ քվեարկել է 238 մարդ: 9/30 ընտրատեղամասում ԲՀԿ-ն ստացել է՝ 388, ՀՀԿ-ն՝ 354 ձայն:

ԲՀԿ-ն 275 ձայն է ստացել 10/16 ընտրատեղամասում և հաղթել ՀՀԿ-ին, ում օօգտին այստեղ 278 մարդ է քվեարկել: 10/17 ընտրատեղամասում ևս առավելությունը ԲՀԿ-ինն է՝ 273 ձայն, ՀՀԿ՝ 138 ձայն:

515 ձայն ԲՀԿ-ն ստացել է 10/1 ընտրատեղամասում, որտեղ ՀՀԿ-ի օգտին քվեարկել է 435 մարդ:

Շենգավիթ վարչական շրջանի 12/1 ընտրատեղամասում 415 ձայնով հաղթել է ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն այստեղ 349 ձայն է ստացել: 12/18 ընտրատեղամասում ԲՀԿ_ի օգտին քվեարկել է՝ 516, ՀՀԿ-ի օգտին՝ 495 մարդ:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների 13/7 ընտրատեղամասում 517 ձայնով ԲՀԿ-ն հաղթել է ՀՀԿ-ին, ում օգտին քվեարկել է 423 մարդ: Երևանի ընտրատեղամասերից ոչ մեկում «Բարև, Երևա՛ն» դաշինքը հաղթանակ չի տարել:

Տեսանյութեր

Լրահոս