
Առաջիկա 5 օրերի եղանակի տեսությունը

Մայիսի 7-9-ին ժամանակ առ ժամանակ, 10-11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 8-ին ցերեկը կնվազի 7-8, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 11-13 աստիճանով:
Երևանում՝
Մայիսի 7-9-ին ժամանակ առ ժամանակ, 10-11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Երևանի մայիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝
- Օդի առավելագույն ջերմաստիճան 30.70C (1971 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 3.60C (1912 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 15.50C