
Ռոբերտի Մելքոնյանի ֆեյսբուքյան մրցակիցն ակտիվանում է

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հայտնի է իր ֆեյսբուքյան գրառումներով։ Սակայն նրանից փորձում է ետ չմնալ գործող ոստիկան, ոստիկանության Երևանի վարչության հասարակական կարգի պահպանման եւ անվտանգության ապահովման ծառայություն պետի տեղակալ, փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը: Վերջինս այսօր ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ։
«Երևանը մնաց հուսալի ձեռքերում: Սիրված քաղաքապետը կշարունակի շենացնել մեր սրտի քաղաքը: Ուրախ եմ, որ մայրաքաղաքի բնակիչները գնահատեցին մինչ այս ունեցած ձեռքբերումները: Սիրո և ջերմության մթնոլորտը պահել է պետք, ունեցածը գնահատել է պետք»,- գրել է Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ Կարեն Մովսիսյանը ֆեյսբուքում նոր չի հայտնվել։ Դեռ նախորդ տարվանից նա սոցիալական ցանցում ակտիվ գործունեություն է ծավալում։ Իսկ նրա արտահայտություններից մեկը՝ «Ա՛յ ՀԱԿազգային տխմար», բուռն քննարկման առակա դարձավ մամուլում (Կ. Մովսիսյանն ասել էր, pf «ՀԱԿազգային տխմար» արտահայտությունը գրելիս առաջին երեք տառերը պատահաբար է մեծատառերով գրել):
Ինչևէ, նկատենք, որ Մելքոնյան-Մովսիսյան մրցակցության մեջ Մովսիսյանն առայժմ տանուլ է տալիս։ Վերջինիս գրառումները «լայքում» են առավելագույնը 10-15 հոգի, իսկ Ռոբերտ Մելքոնյանի մտքերը հավանում են տասնյակ օգտատերեր։ Դա ինչ-որ տեղ բնական է. ի վերջո Ռ.Մելքոնյանը առավելություն ունի՝ ավելի շատ ժամանակ ունի ֆեյսբուքով զբաղվելու և մտքերը գեղեցիկ շարադրելու համար։