
Երևան-Երասխ ճանապարհին վրաերթի ենթարկված 18-ամյա տղան մահացել է

Մայիսի 5-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Դեյու» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 17-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1995 թ. ծնված Զարիկ Սադոյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է քննություն: Այս մասին հաղորդում է ոստիկանության պաշտոնական կայքը: