Դանակահարություն Գյումրիում

Մայիսի 5-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 58-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, հանրակացարանի բակում, վիճաբանության ժամանակ, ոմն Սիմոն և Անդո դանակով հարվածել են որդուն` 1991 թ. ծնված Մարտին Հ.-ին, որը աջ ազդրի հետին մակերեսի կտրած, արյունահոսող վերքով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Այս մասին հաղորդում է ոստիկանության պաշտոնական կայքը:

Մարտին Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ձեռնարկվում են միջոցառումներ Սիմոնի և Անդոյի անձերը պարզելու ու նրանց հայտնաբերելու ուղղությամբ:Կատարվում է հետաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս