Ավտովթար Գեղարքունիքի մարզում. հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը մահացել է
Այսօր՝ մայիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են Գավառ քաղաքի բնակիչ 36-ամյա Յուրա Հովսեփյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 30 ՍՏ 115 համարանիշի և Volksvagen մակնիշի 34 ԼD 380 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն, որտեղ ВАЗ 2106-ի ուղևորներից 64-ամյա Ելիզավետա Բադալյանը մահացել է: Հիվանդանոց տեղափոխվածների մեջ է նաև վերջինիս քույրը՝ 60-ամյա Տաթևիկ Բադալյանը: Ոստիկանությունը պարզում է Volksvagen-ի վարորդի և մյուս վիրավոր անձի ինքնությունը: