
Երևանի ավագանիում կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և «Բարև Երևանը»

Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժովը ավարտեց Երևանի ավագանու ընտրությունների բոլոր 464 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեաթերթիկների հաշվարկը: Ըստ այդմ, կուսակցությունների ստացած քվեները բաշխվել են հետևյալ համամասնությամբ. . 1. «Առաքելություն» կուսակցություն 0,64 տոկոս, 2. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 23,07 տոկոս, 3. «Բարև Երևան» դաշինք 8,48 տոկոս, 4. «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն 4,39 տոկոս, 5 Հայ Հեղափոխական դաշնակցություն 3,8 տոկոս, 6. «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն 55,89 տոկոս, 7. «Օրինաց Երկիր» կուսակցություն 3,73 տոկոս:
Այսպիսով, Երևանի ավագանու կազմում կընդգրկվեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» («Բարև Երևան» դաշինքը): Ոչ իշխանական ուժերից ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, իշխանականից` ՕԵԿ-ը չհաղթահարեցին Երևանի ավագանի անցնելու համար անհրաժեշտ նվազագույն շեմը` քվեների 6 տոկոսը: