
Խոշոր ավտովթար՝ Երևանում (լուսանկարներ)

Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21։00-ի սահմաններում Պարույր Սևակ փողոցում բախվել են 23-ամյա Արմեն Հովհաննիսյանի վարած BMW X5 մակնիշի 85 ԼՏ 888, 29-ամյա Շանթ Եղիազարյանի վարած Volkswagen մակնիշի 72 NQ 777 համարանիշի և Տիրգրան Մնացականյանի վարած Toyota մակնիշի 128 ՏՕ 01 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բախման հետևանքով BMW X5-ը գլխիվայր շրջվել է։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Նշվում է, որ Toyota-ի համարնիշները հաշվառված են Հատուկ քննչական ծառայության հաշվեկշռում, և վարորդը՝ Տ. Մնացականյանը, ՀՔԾ-ի քննիչ է։