 
                        «Խելացի զենքը» կօգնի կանխարգելել մասսայական սպանությունները
 
                                    Ամերիկյան Safe Gun Techmology ընկերությունը մշակում է «խելացի» զենք, որը կարելի է ծրագրավորել այնպես, որ այն «ենթարկվի» միայն իր սեփականատիրոջը: Այսպես. եթե անգամ այն հայտնվի հոգեպես անհավասարակշիռ մարդու ձեռքում, վնաս չի կարող հասցնել շրջապատի մարդկանց: Այս մասին գրում է «Վեստին»:
Սարքն իր տիրոջը կճանաչի նրա մատնահետքի միջոցով: Սարքին անհրաժեշտ է ընդամենը 1/3 վայրկյան ժամանակ՝ ճանաչելու համար, թե արդյո՞ք իր տիրոջ մոտ է գտվում ինքը, թե՞ ոչ: Եվ երբ սարքը հայտնաբերի, որ ինքն իր տիրոջ ձեռքում չէ, ավտոմատ կերպով կարգելափակի դրանից կրակելու հնարավորությունը:
Նշվում է, որ սարքը կարող է իր հիշողության մեջ պահել մինչև 200.000 մատնահետք, ինչը թույլ կտա սարքն օգտագործել նաև բանակային ստորաբաժանումներում:
Ներկայում սարքի արտադրության մեջ մեծ հետաքրքրություն թեև չկա ներդրողների կողմից, սակայն այն մշակող ընկերության հիմնադիր Չարլի Միլլերի խոսքով՝ չնայած ֆինանսական դժվարություններին, իրենք մտադիր են առաջիկա ամիսներին սկսել սարքի արտադրությունը:
«Մեր տեխնոլոգիան հնարավորություն կտա զենքն ավելի անվտանգ դարձնել»,- ասել է Միլլերը՝ նշելով, որ իրենց կատարած աշխատանքն արդարացված կլինի, եթե անգամ այդ «խելացի» զենքի միջոցով հնարավոր լինի փրկել թեկուզ մեկ երեխայի կյանք:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        