
Նոր տեսահոլովակ՝ Ջուսի և Կարեն Օհանյանի կողմից

Ապրիլի 30-ին տեղի է ունենալու Ջուսի և 11-ամյա Կարեն Օհանյանի պարային դուետի՝ «Tonight»-ի պրեմիերան:
168.am-ն արդեն հասցրել է իր ընթերցողներին պատմել տեսահոլովակի նկարահանման ընթացքի մասին:
Նշենք, որ տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Փիրիմասիհինն է, երգի երաժշտության և գործիքավորման հեղինակը Գուժն է, խոսքերի հեղինակը՝ Նինա Ավագյանը:
Տեսահոլովակը euro-dance ոճի մեջ է, և բեմադրված են պարային կատարումներ: Տեսահոլովակում, Ջուսի և Կարենի հետ միասին, պարելու են «Fire style crew» խմբի տղաները: