Բաժիններ՝

Ժողովրդական դեղատոմսեր՝ ընդդեմ արյան լերդացման

Արյան լերդացումն առաջանում է այն ժամանակ, երբ խցանվում են արյունատար անոթները: Հայտնի է, որ գիրությունը նպաստում է արյան անոթների խցանմանը, բայց այն միակ պատճառ չէ: Եթե ժամանակին չի բուժվում արյան լերդացումը, ապա վիրահատության միջոցով անոթը հեռացնում են: Արյան լերդացման ժամանակ արյան կարմիր գնդիկները և բջիջների այլ բաղադրիչները վնասված արյունատար անոթում կպչում են իրար և արյան անոթում դադարեցնում արյան հոսքը: Վնասվածքների դեպքում շատ կարևոր է, որպեսզի կանխվի արյան կորուստը:  Սակայն, եթե առողջ արյունատար անոթում է այդ երևույթը  նկատվում, ապա արյան հոսքը կարող է միանգամից դադարել: Այս երևույթը կոչվում է էմբոլի (emboli), որը հազվադեպ է պատահում, սակայն, որպես հետևանք, հյուսվածքը կարող է մահանալ: Արյան հոսքը կարող է մի քանի անոթներում կանգ առնել, որն իր հերթին՝ հանգեցնում է մի շարք կլինիկական երևույթների:

1. Սրտասնույց անոթներում արյան հոսքի դադարեցումը հանգեցնում է սրտասնույց անոթների տրոմբին (Coronary Thrombosis):

2. Վերջույթների անոթներում արյան հոսքի դադարեցման արդյունքում առաջանում է խորը երակների տրոմբ (Deep Vein Thrombosis (DVT):

3. Թոքերի անոթներում արյան հոսքի դադարեցումը հանգեցնում է թոքային զարկերակի տրոմբոէմբոլիայի Pulmonary Embolism (PE):

4. Ցանկացած այլ երակներում արյան խցանումն առաջ է բերում պերիֆերիալ երակային խանգարումների:

Արյունատար անոթների խցանումն առաջանում է այն դեպքում, երբ արյան համակարգի որոշ բաղադրիչներ բացակայում են, դրան նպաստում է խոլեստերինի կուտակումը զարկերակի հաստ պատերին (աթերոսկլերոզ), գենետիկան, ծխելը, գիրությունը, լյարդի հիվանդությունները, վնասվածքները, սրտանոթային հիվանդությունները, մանգաղաձև բջիջների անեմիան և տարիքը:

Արյան լերդացման նախանշանները

1. Տրոմբի ձևավորման հատվածում սուր ցավ:

2. Կարող է նկատվել այտուցվածություն:

3. Կապույտ մակերեսով ուռուցիկ հատվածների առաջացում:

4. Խոց:

5. Դժվարություն շնչելու ընթացքում, թոքային զարկերակի տրոմբոէմբոլիայի դեպքում՝ կրծքավանդակում անհարմարություն:

Կան մի շարք ժողովրդական դեղատոմսեր, որոնք կարող են օգնել բուժելու արյունատար անոթների խցանումը:

Կանոլայի (canola-oil) և  մանանեխի ձեթ: Խոհանոցում կերակուր պատրաստելիս խորհուրդ է տրվում օգտագործել ցածր յուղայնությամբ ձեթ, ինչպիսին են կանոլայի և մանանեխի ձեթերը:

canola-oil

Ճիշտ սննդակարգ: Հացը, լոբին, շիլաները, բրյուսելյան կաղամբը, գանգրակաղամբը, ծիլերը և ծնեբեկը: Այս բոլոր բանջարեղենները հարուստ են ֆոլիաթթվով, որը փխրուն զարկերակները դարձնում է ամուր և ճկուն:

Բրոկոլի: Բրոկոլին հարուստ է մանրաթելով, որը լավ ազդեցություն է թողնում այն հիվանդների վրա, որոնք ունեն անոթային խնդիրներ:

Նեխուր (քարավուզ): Նեխուրը պարունակում է ակտիվ բաղադրիչներ, որոնք նվազեցնում են սթրեսի հորմոնների քանակը: Հիշեցնենք, որ սթրեսի հորմոնների մեծ քանակի դեպքում բարակում և նեղանում են արյունատար անոթները:

նեխուր (քարաուզ)1

Կարմիր պատիճապղպեղ և պղպեղ: Այս երկու բանջարեղենը թույլ չեն տալիս, որ տրոմբոցիտներն իրար կպչեն:

Վիտամին C: Վիտամին C-ն հակաօքսիդանտ է, որը կարգավորում է անոթների առողջական վիճակը և ֆունկցիաները:

Բանան, ծիրան, սպանախ և նարնջի հյութ: Այս բոլորը կարգավորում են արյան ճնշումը և պահպանում անոթային համակարգի ակտիվությունը:

ծիրան

Անյուղ կաթ: Կաթը պարունակում է կալցիում, որը կարևոր է տրոմբոցիտների ֆունկցիայի համար, սակայն կաթը պետք է անյուղ լինի, քանի որ ճարպի առկայությունը նեղացնում է անոթների պատերի տրամագիծը:

Ֆիզիկական վարժություններ: Ֆիզիկական վարժությունները շատ կարևոր են մարդու առողջության համար, քանի որ դրանք նպաստում են արյան բոլոր անոթներում արյան շրջանառության ապահովմանը:

Խուսափել ծխելուց: Ծխելու հետևանքով թթվածինը փոխարինվում է ածխաթթու մոնօքսիդի, որն էլ կլանվում է և վնասում «քաղցած» անոթները: Եթե ցանկանում եք խուսափել բարդություններից, ապա մի՛ ծխեք:

Խուսափեք գիրանալուց: Մարդիկ գիրանում են ճարպերով հարուստ սննդամթերք օգտագործելու հետևանքով: Ճարպերը նստում են անոթների պատերին և փոքրացնում են նրանց տրամագիծը:

Զբոսնել: Հանգիստ զբոսանքն ակտիվ է պահում մարմնի յուրաքանչյուր հատվածը:

Հաղարջ, քրքում, իմբիր:  Հաղարջը, քրքումը և իմբիրը կանխում են տրոբոցիտների միաձուլումը: Տրոմբոցիտների միաձուլվելուց է, որ արյունատար անոթները խցանվում են:

Սոխ և սխտոր: Սոխը և սխտորը նվազեցնում են տրմոբոցիտների ֆիբրինը և միմյանց միաձուլվելը:

luk-repchatiy2

Ջրաթերապիա: Սառը և տաք ջրով թրջոցներ դնելով ցավացող հատվածին՝ կարելի է կարգավորել արյան շրջանառությունը արյան լերդացան վայրում:

Մերսում: Հայտնի է, որ մերսումը կարող է թեթևություն բերել հիվանդներին:

Սպանախ, պղպեղ, սխտոր և մեխակ: Սպանախի տերևները, պղպեղի մի մասը, սխտորը և մեխակը դնել հյութաքամիչի մեջ, քամել հյութը և խմել:

Հարկավոր է նաև շատ ջուր խմել, որպեսզի խուսափենք դեհիդրացիայից: Հրաժարվեք ալկոհոլից և քնաբեր հաբերից, քանի որ դրանք անշարժություն են առաջացնում օրգանիզմում, որն էլ իր հերթին՝ կարող է կանգնեցնել արյան հոսքը: Հարկավոր է նաև պարբերաբար չափել արյան մեջ խոլեստերինի մակարդակը և հետևել արյան ճնշմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս