Էդուարդ Շարմազանով. ԲՀԿ-ական պատգամավորներն անցնում են կոռեկտության բոլոր սահմանները
Ի պատասխան` Քանաքեռ Բանավանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ-ական որոշ պատգամավորների այն հայտարարությանը, որ «իշխող քաղաքական ուժին պետք են հուսահատված, այլ ոչ թե բարեկեցիկ քաղաքացիներ»՝ ՀՀԿ ընտրական շտաբի պետ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց.
«ԲՀԿ-ական պատգամավորներն անցնում են կոռեկտության բոլոր սահմանները: Հարկ է նշել, որ բարեկեցիկ քաղաքացիներ պետք չեն հենց ԲՀԿ-ին, քանի որ այդ քաղաքական ուժը ասելիք և անելիք չի ունենա, իսկ նրանց նետած գրոշների կարիքն էլ չի լինի:
Մենք ունենալու ենք բարեկեցիկ Հայաստան եւ ամեն ինչ անելու ենք դրան հասնելու համար: Ու այդ դեպքում, կարծում եմ, ԲՀԿ-ում մնալու են միայն Օսկանյանի եւ Զոհրաբյանի նման գործիչները: Առայժմ այսքանը»:
ՀՀԿ գրասենյակ