Իրանը երկու տարում եռապատկելու է գազային կոնդենսատի արտահանման ծավալը
Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը երկու տարուց էլ պակաս ժամանակահատվածում եռապատկելու է գազային կոնդենսատի արտահանման ծավալը: Այս մասին հայտարարել է Իրանի նավթային տերմինալների ընկերության գլխավոր տնօրեն Սեյեդ Փիրուզ Մուսավին:
Վերջինիս խոսքերով՝ ներկայումս գազային կոնդենսատի օրական արտահանումը կազմում է 450.000 բարել, ինչը պետք է հասցվի մինչև 1.2 միլիոն բարելի:
Ներկայումս Իրանը գազային կոնդենսատն արտահանում է հարավային Ասալույեհ նավահանգստից: Մուսավին հավելել է, որ արտահանման ավելացման նպատակով Հարավային Իրանում պետք է կառուցվեն նոր հզորություններ: