
Տրիպոլիում Ֆրանսիայի դեսպանատան առջև ավտոմեքենա է պայթեցվել

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Տրիպոլիում Ֆրանսիայի դեսպանատան առջև պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնել են ֆրանսիական դիվանագիտական առաքելության երկու ներկայացուցիչ:
Պայթյունի հետևանքով՝ վիրավորվել է անվտանգության երկու աշխատակից: Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել դեսպանատան շենքի մոտ կայանված մեքենայում:
Պայթյունը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 07.30-ի մոտ, այն մեծ վնաս է պատճառել դեսպանատան պատին, ինչպես նաև դեսպանատան բուն շենքին: Պայթյունը վնասել է նաև դեսպանատան մոտ կանգնած երկու ավտոմեքենայի: Դեռ ոչ ոք չի ստաձնել պայթյունի պատասխանատվությունը:
Sky News-ը պայթյունը շաղկապում է Մուամմար Քադաֆիի վարչակարգի տապալման հետևանքների հետ: Հեռուստաալիքի կարծիքով՝ Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները շարունակելու են գտնվել արմատական տարբեր խմբավորումների թիրախում, քանի դեռ Լիբիայում վերջնականապես չի կարգավորվել իրավիճակը: