Բաժիններ՝

Ճապոնիան պաշտոնական բողոք է հայտնել Չինաստանին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի իշխանությունները պաշտոնական բողոք են հայտնել Չինաստանին՝ կապված Սենկակու (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) կղզիների ջրատարածությունում չինական 8 նավերի հայտնվելու հետ:

Բողոքի նոտան Ճապոնիայում Չինաստանի դեսպանին հանձնել է Ճապոնիայի արտգործնախարար Տիկա Կավաին: Վերջին պահանջել է, որ չինական նավերն ահնապաղ դուրս բերվեն վիճելի կղզիների շրջանից: Չինական նավերն այնտեղ էին մուտք գործել տեղական ժամանակով ժամը 07.20-ին:

Չինաստանի ու Ճապոնիայի միջև Սենկակու (Դյաոյույդաո) կղզիների պատկանելության վեճը սկիզբ է առել 1970-ական թվականների սկզբներին: Ճապոնիան պնդում է, որ այդ կղզիներն իրեն են պատկանում՝ սկսած 1895 թվականից, իսկ մինչ այդ չեն պատկանել ոչ ոքի: Չինաստանն իր հերթին պնդում է, որ այդ կղզիները չինական կայսրության կազմում են ներառվել դեռևս 600 տարի առաջ:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կղզիները գտնվել են ԱՄՆ-ի վերահսկողության ներքո և 1972 թվականին Օկինավա կղզու հետ մեկտեղ տրվել են Ճապոնիային: Չինաստանն ու Թայվանը կարծում են, որ Ճապոնիան ապօրինաբար է տիրում կղզիներին:

Տարածքային վեճը սրվեց 2012 թվականի կեսին, երբ Ճապոնիայի կառավարությունը հայտարարեց այդ կղզիների ազգայնացման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930